Ի՞նչ քարեր ենք օգտագործում մեր աշխատանքում

2024-11-06 12:21:05

Շենքի, շինության, տան ներքին ու արտաքին երեսպատման համար կարևոր է կիրառել որակյալ նյութեր, այդ թվում՝ քարեր։

Tonoyans-ն իր աշխատանքային գործընթացներում օգտագործում է այս 6 հիմնական քարերը, բայց ինչո՞ւ։

Եկեք ներկայացնենք դրանց մի քանի պարզ առավելություններ՝

Հայկական տուֆ

Այս քարատեսակը միատարր է։ հնարավոր է տուֆից ստանալ հարթ և հավասար ուղղանկյուն կտորներ։ Տուֆի գլխավոր առավելությունը՝ թեթև քաշը, փխրությունն ու բազմաթիվ գունային երանգներն են: Սա հնարավորություն էր տալիս ապահովելու շենքերի գեղեցիկ և քանդակազարդ արտաքին տեսքը:

Տրավերտին

Տրավերտինը հեշտ է ենթարկվում վերամշակման, և նրանից պատրաստված արտադրանքը թեթև քաշ է ունենում։ Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում հատակի, պատերի, երբեմն նաև առաստաղի երեսպատման համար։

Բազալտ

Բազալտն առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը չի այրվում ու կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Շնորհիվ ամրության՝ կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում։

Ֆելզիտ

Ֆելզիտը առավել խիտ է և ծանր, քան տուֆի տեսակները, և տարբերվում է իր կառուցվածքով. այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են գրանիտի հրաբխային էկվիվալենտ: Այն կարելի է օգտագործել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարման և երեսպատման համար։

Մարմար

Մարմարի գույնը տարիների ընթացքում չի խամրում և չի փոխվում: Իսկ ամենակարևոր արժանիքներից են էկոլոգիապես մաքուր լինելը և աղմուկը կլանելու հատկությունը: Մարմարն ունի մի եզակի հատկություն ևս. այն մանրէասպան է: Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության և քանդակագործության մեջ։

Գրանիտ

Գրանիտի հիմնական առավելությունը արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմակայում է մինչև 800°С ջերմաստիճանին։ Գրանիտն օգտագործվում է շենքերի ներքին հարդարանքում, հատկապես այնտեղ, որտեղ պետք է համատեղել գեղեցիկն ու ամուրը։