Գիպսասվարաթղթե աշխատանքներ

Նախնական ամրագրում
Tonoyans Construction-ն առաջարկում է գիպսասվարաթղթե (գիպսոկարտոն) աշխատանքներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել ժամանակակից, ֆունկցիոնալ և էսթետիկ ինտերիեր։ Գիպսասվարաթուղթը (գիպսոկարտոնը) ապահովում է հարթ, որակյալ և բազմաֆունկցիոնալ ծածկեր՝ հարմար ցանկացած տարածքի համար։
Մեր ծառայությունները ներառում են՝
- Ֆիգուրային առաստաղներ՝ բազմաշերտ, ներկառուցված լուսավորությամբ դիզայներական լուծումներ
- Միջնապատեր՝ բնակարանների, գրասենյակների, խանութների գոտիավորման համար
- Դեկորատիվ տարրեր՝ արկերի, դարակների, նիշաների և այլ ձևավոր լուծումների ստեղծում
- Ակուստիկ և ջերմամեկուսիչ երեսպատում՝ պատերի և առաստաղների լրացուցիչ մեկուսացում
- Խոնավակայուն և կրակակայուն գիպսասվարաթղթե լուծումներ՝ լոգասենյակների, խոհանոցների և արդյունաբերական տարածքների համար
Գիպսասվարաթղթե աշխատանքները թույլ են տալիս արագ և մատչելի կերպով ստանալ նոր ինտերիերային լուծումներ։ Մեր թիմը ապահովում է բարձր որակ, նորարարական մոտեցում և արագ իրականացում՝ համապատասխան Ձեր պահանջներին։