Լուսավորության նախագծում և տեղադրում

Նախնական ամրագրում

Tonoyans Construction-ն առաջարկում է լուսավորության նախագծման և
տեղադրման ծառայություններ, որոնք ապահովում են
էներգաարդյունավետ, էսթետիկ և ֆունկցիոնալ լուծումներ ցանկացած
տարածքի համար։ Ճիշտ ընտրված և նախագծված լուսավորությունը
կարող է փոխել ինտերիերի մթնոլորտը, ընդգծել տարածքի
առանձնահատկությունները և բարելավել հարմարավետությունը։
Մեր ծառայությունները ներառում են՝

  • Ընդհանուր լուսավորության նախագծում՝ ստանդարտ և դեկորատիվ

լուսային լուծումներ

  • Դիզայներական լուսավորություն՝ ինտերիերի և էքստերիերի համար

յուրահատուկ լուծումներ

  • Էներգաարդյունավետ LED համակարգեր՝ էլեկտրաէներգիայի

խնայողության համար

  • Զոնային և ֆունկցիոնալ լուսավորություն՝ խոհանոց, լոգարան,աշխատասենյակ, հանգստի գոտիներ
  • Լուսատուների տեղադրում և միացում՝ պրոֆեսիոնալ
  • էլեկտրամոնտաժային աշխատանքներ
  • Արտաքին լուսավորություն՝ բակերի, շենքերի ճակատների,այգիների և ճանապարհների համար

Մենք իրականացնում ենք լուսավորության նախագծում և տեղադրում՝

  • Բնակելի տարածքների համար
  • Գրասենյակների, խանութների և կոմերցիոն տարածքների համար
  • Հյուրանոցների, ռեստորանների և սրճարանների համար
  • Բակային և լանդշաֆտային լուսավորություն

Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ ստեղծել հարմարավետ,
ֆունկցիոնալ և ժամանակակից լուսային միջավայր, որը
կհամապատասխանի Ձեր պահանջներին և դիզայնի լուծումներին։