Внешний дизайн

Նախնական ամրագրում
Tonoyans Construction-ն առաջարկում է արտաքին հարդարման ամբողջական
ծառայություններ՝ ապահովելով շինությունների էսթետիկ տեսքը,
դիմադրողականությունը և երկարակեցությունը։ Մեր մասնագետները
կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ և բարձրորակ նյութեր, որոնք
երաշխավորում են շենքերի տաքակայունություն, խոնավակայունություն և
ամրություն։
Մեր ծառայությունները ներառում են՝
1․Շենքերի ջերմամեկուսացում՝ էներգաարդյունավետ լուծումներ, որոնք
նվազեցնում են ջեռուցման և հովացման ծախսերը
2․ Ճակատների երեսպատում՝ քարե, դեկորատիվ շաղախ, ալյումինե
կոմպոզիտային վահանակներ, փայտե և այլ նյութեր
3․Տանիքի նորոգում և մեկուսացում՝ ջրամեկուսացում, քամամեկուսացում
և ձայնամեկուսացում
4․Բակերի բարեկարգում՝ ճանապարհային սալիկներ, կանաչապատում,
բացօթյա լուսավորություն
5․Ջրակայուն և հրդեհակայուն լուծումներ՝ հատուկ պաշտպանիչ ծածկեր և
տեխնոլոգիաներ
6․Արտաքին հարդարումը ոչ միայն բարելավում է շինության տեսքը, այլև
պաշտպանում այն արտաքին վնասներից և կլիմայական պայմաններից։
Մեր թիմը պատրաստ է առաջարկել անհատական մոտեցում և հուսալի
լուծումներ՝ Ձեր շենքի համար։