Строительство государственных и муниципальных объектов

Նախնական ամրագրում
Մենք մասնագիտանում ենք պետական և համայնքային նշանակության շինությունների կառուցման մեջ,
ապահովելով ամուր, անվտանգ և ֆունկցիոնալ լուծումներ։ Մեր շինարարական գործընթացը
համապատասխանում է տեխնիկական բոլոր ստանդարտներին և օրենսդրական պահանջներին։
Մեր ծառայությունները ներառում են՝
- Նախագծում և ճարտարապետական լուծումներ՝ օբյեկտի ֆունկցիոնալության ապահովման համար
- Սեյսմակայուն և ամուր կառույցների կառուցում՝ որակյալ շինանյութերով
- Ինժեներական համակարգերի տեղադրում՝ ջրամատակարարում, ջեռուցում, օդափոխություն,էլեկտրամատակարարում
- Արտաքին և ներքին հարդարում՝ հաշվի առնելով շինության նպատակային նշանակությունը
- Հարմարավետ և մատչելի միջավայրի ապահովում՝ ներառյալ թեքահարթակներ և հասանելիության լուծումներ
Մենք կառուցում ենք՝
1․Դպրոցներ և մանկապարտեզներ՝ ուսումնական հաստատությունների ժամանակակից պայմանների
ապահովման համար
2․Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և առողջապահական կենտրոններ՝ բարձր ստանդարտներին
համապատասխան
3․Մշակույթի տներ, թանգարաններ և գրադարաններ՝ մշակութային և հասարակական կյանքի
զարգացման համար
4․ Քաղաքային և համայնքային կառավարման շենքեր՝ պետական ծառայությունների մատուցման
բարելավման համար
Մենք երաշխավորում ենք անվտանգ, որակյալ և երկարատև շահագործման ենթակա պետական և
համայնքային օբյեկտներ, որոնք կծառայեն հասարակության զարգացմանը։