Լուսավորության նախագծում և տեղադրում

Նախնական ամրագրում
Tonoyans Construction-ն առաջարկում է լուսավորության նախագծման և
տեղադրման ծառայություններ, որոնք ապահովում են
էներգաարդյունավետ, էսթետիկ և ֆունկցիոնալ լուծումներ ցանկացած
տարածքի համար։ Ճիշտ ընտրված և նախագծված լուսավորությունը
կարող է փոխել ինտերիերի մթնոլորտը, ընդգծել տարածքի
առանձնահատկությունները և բարելավել հարմարավետությունը։
Մեր ծառայությունները ներառում են՝
Ընդհանուր լուսավորության նախագծում՝ ստանդարտ և դեկորատիվ
լուսային լուծումներ
Դիզայներական լուսավորություն՝ ինտերիերի և էքստերիերի համար
յուրահատուկ լուծումներ
Էներգաարդյունավետ LED համակարգեր՝ էլեկտրաէներգիայի
խնայողության համար
Զոնային և ֆունկցիոնալ լուսավորություն՝ խոհանոց, լոգարան,
աշխատասենյակ, հանգստի գոտիներ
Լուսատուների տեղադրում և միացում՝ պրոֆեսիոնալ
էլեկտրամոնտաժային աշխատանքներ
Արտաքին լուսավորություն՝ բակերի, շենքերի ճակատների,
այգիների և ճանապարհների համար
Մենք իրականացնում ենք լուսավորության նախագծում և տեղադրում՝
Բնակելի տարածքների համար
Գրասենյակների, խանութների և կոմերցիոն տարածքների համար
Հյուրանոցների, ռեստորանների և սրճարանների համար
Բակային և լանդշաֆտային լուսավորություն
Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ ստեղծել հարմարավետ,
ֆունկցիոնալ և ժամանակակից լուսային միջավայր, որը
կհամապատասխանի Ձեր պահանջներին և դիզայնի լուծումներին։