Ավարտված նախագիծ 2

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական նախարարության գործընկերությամբ, «Աջակցություն բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18+ անձանց Ալիս Դյումուլեն Իզմիրլյանի անվան համայնքային փոքր տներ» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզ, Ակնաշեն համայնք, Թումանյան փ., թիվ 19 հասցեում գտնվող տան վերակառուցման աշխատանքները վստահել է Tonoyans Construction-ին։
“Մեր ընկերությունը հպարտությամբ է կատարել այս կարևոր նախագծի կառուցումը։ Այս նախաձեռնությունը մեզ համար ավելին է, քան պարզապես աշխատանք. այն մեր ներդրումն է ավելի ներառական և հոգատար համայնք ստեղծելու գործում։ Շուտով կենտրոնը պատրաստ կլինի իր դռները բացելու բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն աջակցության և խնամքի։”